«Խնդրում եմ, երազում ինձ հյուր արի». Քիմ Քարդաշյանը հանգուցյալ հոր հետ արխիվային լուսանկարներ է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամում շնորհավորել է հայրիկի՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը։
Քիմն արխիվային լուսանկար է հրապարակել, որոնցում հայրը պատկերված է երիտասարդության տարիներին։
Քարդաշյանի խոսքով՝ ինքը հայրիկին, որը մահացել է 2003 թվականին, ամեն օր է զգում։
Աստղը նշել է, որ մինչ այժմ չի կարողանում հավատալ նրան, ինչ տեղի է ունեցել։
«Խնդրում եմ, երազում ինձ հյուր արի։ Ես պարզապես շատ եմ կարոտում քեզ»,- լուսանկարը մակագրել է Քիմը։

Ավելի վաղ Քարդաշյանը խոստովանել էր, որ իր կրտսեր որդուն՝ Փսալմին, համարում է հանգուցյալ հոր վերամարմնավորումը:
«Երբ Բալիում էինք և մեր շոուն էինք նկարահանում, մի կույր կին՝ մեդիում, մոտեցավ ինձ ու ասաց, որ ես մի որդի էլ եմ ունենալու, և որ նա լինելու է հորս ռեինկարնացիան»,- պատմել էր Քարդաշյանը:

Նա հավելել էր, որ այս թեմայով ևս մի ուշագրավ դեպք է եղել, երբ Փսալմի դայակը նրան ինչ-որ մանկական միջոցառման է տարել և այնտեղ դայակին մի կին է մոտեցել և ասել . «Այս երեխան ընտանիքի հանգուցյալ անդամներից մեկի վերամարմնավորումն է»: