Քրիս Ջենները կոսմետիկայի հավաքածու կթողարկի. մանրամասներ

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղ, Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայր Քրիս Ջենները ծրագրում է կոսմետիկայի իր ապրանքանիշը թողարկել: Քարդաշյան ընտանիքի գլխավոր մենեջերը փետրվարի 10-ին գրանցել է Kris Jenner Beauty, Kris Jenner Skin եւ Kris Jenner Skincare ապրանքանիշերը։
Շարքը կներառի դեկորատիվ կոսմետիկա, մաշկի խնամքի միջոցներ, արհեստական թարթիչներ, բույրեր, ինչպես նաև եղունգների և մազերի խնամքի միջոցներ։

Հիշեցնենք, որ 2020-ին Քիմ Քարդաշյանն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, միավորվել էին օծանելիք ստեղծելու համար։ Դա նրանց առաջին համագործակցությունն էր:
Քրիսն ու Քիմը օծանելիքի վաճառքի հասույթից 20 տոկոսը նվիրաբերել էին այն ընտանիքներին, որոնց վնասել էր համաճարակային ճգնաժամը։