Աստղագուշակ փետրվարի 24-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ: Ձեր շատ նախաձեռնություններ հաջող կլինեն. նույնիսկ եթե որոշ նախագծեր այսօր չհաջողվի ավարտին հասցնել, շուտով դրանք փայլուն կերպով կիրագործվեն: Դուք հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը և արագ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Նոր համախոհներ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Չի բացառվում՝ ձեր գաղափարներն ամենաբարձր մակարդակով աջակցություն ստանան:

Հաջող օր է ընկերական հանդիպումների և սիրային ժամադրությունների համար: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Դրանք կարող են ձեզ չվերաբերել, բայց, միևնույն է, կբարձրացնեն տրամադրությունը: Հնարավոր են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հազիվ թե անակնկալներ կամ ինչ-որ իրադարձություններ բերի, որոնք կխախտեն ձեր ծրագրերը: Նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար բավականաչափ ուժ և միջոցներ ունեք: Շատ ցավալի կլինի, եթե ստիպված լինեք ամենահետաքրքիր պահին կիսատ թողնել սկսածը:

Չարժե շտապել ֆինանսական հարցերը լուծելիս: Գործարքներ կնքելուց առաջ ուսումնասիրեք բոլոր պայմանները. մեծ է հավանականությունը, որ շատ շահավետ առաջարկներ գտնվեն: Շատ Ցուլեր այսօր հաջողակ կլինեն սիրո մեջ: Դա վերաբերում է նույնիսկ նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր այնքան էլ ռոմանտիկ տրամադրված չեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենահասարակ օրը չէ, բայց դա գործերը հետաձգելու պատճառ չպիտի դառնա: Հիմա կարող եք ապագա հաղթանակների համար հուսալի հենք ստեղծել, եթե աշխատեք ու անհապաղ արդյունքներ չակնկալեք: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, միշտ կգտնեք անհրաժեշտ բառերն ու վարքի ճիշտ ձև կընտրեք:

Հազիվ թե մտերիմներից ինչ-որ մեկն ուզենա վիճել ձեզ հետ կամ հետ պահել դրված ծրագրերի իրագործումից: Իսկ ահա աջակցություն ձեզ ամենայն հավանականությամբ կառաջարկեն: Մի հրաժարվեք: Հաճախ ընդհանուր գործերը կօգնեն անցյալում թողնել տարաձայնություններն ու վեճերը, հարաբերություններն ավելի ջերմ ու վստահելի դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հետաքրքիր գործեր ու առաջադրանքներ փնտրեք, որոնք կուզենաք լուծել: Դա հենց այն է, ինչ ձեզ պետք է օրը հրաշալի տրամադրությամբ անցկացնելու, շրջապատողներին ոգեշնչելու, համախոհներ գտնելու համար, որոնք ավելի ուշ կօգնեն կարևոր հաղթանակներ տոնել:

Օրը հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Նրանց հետ շփումները նոր գաղափարներ կտա, կօգնի նորովի նայել վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրներին: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ ժամանակին աշխատել եք, առաջարկեն վերականգնել համագործակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պետք է աշխատեք: Գործեր այսօր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ձեզ հիշեցնեն հին պարտականությունների, չիրագործված խոստումների և այն գործերի մասին, որոնք այդպես էլ չի հաջողվել ավարտին հասցնել: Դրանցից գլուխ հանելու համար պիտի հետաձգեք այն, ինչով ծրագրել էիք զբաղվել:

Փոխարենը հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Եվ հենց այդ ժամանակ էլ կգա հաճելի անակնկալների ժամանակը: Կարող է իրականանալ հին ցանկությունը կամ տեղի կունենա այն, ինչի մասին թաքուն երազում էիք: Այն Առյուծները, որոնք վերջին շրջանում հաճախ էին վիճում մտերիմների հետ, կկարողանան հարթել հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը նոր հնարավորություններ կբացի: Ցավալի կլինի, եթե չօգտվեք դրանցից ինքնավստահության պակասի կամ անհասկանալի տագնապի պատճառով: Նրանք, ովքեր կորոշեն կարևոր քայլ անել, չեն զղջա դրա համար: Հաճախ հիշեք ձեր ունեցած հաջողությունների մասին: Դա կվերադարձնի սեփական ուժերի հանդեպ հավատը: Ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը: Ինտուիցիայի հուշումներն էլ ավելի օգտակար կլինեն, քան կողքից խորհուրդները:

Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Որոշ Կույսեր կհաշտվեն նրանց հետ, ում հետ երկար ժամանակ վեճի մեջ էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող և արդյունավետ օր է: Դուք բազում լավ գաղափարներ կունենաք, և հիմա կլինի նաև դրանք իրագործելու շանսը, և դուք, իհարկե, այն չեք կորցնի: Ձեր համառությունը շատերին դուր կգա, աշխատանքի արդյունքներն էլ աննկատ չեն մնա: Չի բացառվում՝ այսօրվա որոշումների և արարքների շնորհիվ շատ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Հնարավոր է գեղեցիկ սիրային պատմության սկիզբը: Անձնական հարաբերություններին և մարդկանց հետ շփումներին վերաբերող ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումները հստակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա մեծ մասը լավ կանցնի: Միայն երեկոյան հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց դրանք արագ կմնան անցյալում: Բոլոր կարևոր զրույցներն արժե վարել օրվա առաջին կեսին: Այդ հատվածում կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց նախկինում չէիք հասկանում: Եթե ձեզ ճիշտ պահեք, նոր ընկերներ կգտնեք:

Եկել է բարդ գործ ստանձնելու համար բարենպաստ պահը: Արժե զգույշ լինել գումարի հետ, քանի որ վտանգ կա՝ շատ ծախսեք: Մի մասնակցեք կասկածելի ֆինանսական օպերացիաներին, որոնք շուտափույթ եկամուտ են խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է համախոհների հետ հանդիպելու և ապագայի ծրագրերը քննարկելու համար: Դուք օգտակար տեղեկատվություն կստանաք, կիմանաք այն, ինչի մասին դեռ քչերին է հայտնի: Դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, խուճապի չմատնվել ոչ միանշանակ իրավիճակում:

Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնք կստիպեն ձեզ փոխել ծրագրերը, նորովի նայել այն խնդիրներին, որոնց լուծմամբ էլ ուզում էիք զբաղվել: Դուք ուշադիր կլսեք շրջապատողների կարծիքը, և դա օգտակար կլինի: Հաճախ ուրիշները ցույց կտան այն, ինչ նախկինում չէիք նկատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, և դուք հրաշալի արդյունքների կհասնեք: Հարմար օր է բարդ գործեր, մասշտաբային նախագծեր ստանձնելու կամ էլ գոնե այնպիսի մարդկանց փնտրելու համար, որոնք կուզենան ձեր համախոհները դառնալ: Չի բացառվում՝ աջակցություն առաջարկեն հին ծանոթները:

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք ու ինքներդ ձեզ համար դժվարություններ մի ստեղծեք: Հաճախ հենց այն որոշումները, որոնք մակերեսին դրված կլինեն, ամենաճիշտը կլինեն: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումներն ուրիշների տված խորհուրդներից ավելի օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հաջող և արդյունավետ կլինի: Ինտուիցիան կհուշի՝ ինչով է լավ զբաղվել և որ գործերում կարելի է հաջողության հասնել: Հավանական են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ համախոհներ կգտնեն, մյուսները կհանդիպեն մարդկանց, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն էլ իր ձևով լավը կլինի: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ, կհանգստանաք ու կվերականգնեք ուժերը: Լավ գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործմանն էլ ավելի ուշ կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, ապրումների ու տագնապների համար պատճառ չկա: Ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, բայց դուք կկարողանաք բոլորին ապացուցել ձեր ճշմարտացի լինելը, ոչ ոքի չեք վիրավորի: Շատ Ձկների կհաջողվի մոտեցում գտնել նույնիսկ այն մարդկանց, որոնց հետ սովորաբար ոչ ոք լեզու չի գտնում:

Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանն արժե ավելի ուշ անցնել: Իսկ հիմա սպասեք բարենպաստ պահի, աշխատեք ամեն մանրուք մտածել, հետո դրա համար ժամանակ չի լինելու: Հավանական են հաճելի լուրեր հեռվից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: