Ժերար Դեպարդիեին բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանք են առաջադրել

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին դեկտեմբերի 16-ին բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանք է ներկայացվել, այս մասին հաղորդում է DailyMail-ը:

Այս գործով հայցվորը երիտասարդ դերասանուհի է: Նա Դեպարդիեին մեղադրում է 2018 թվականի ամռանը սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ։

Հետաքննությունը դադարեցվել էր 2019-ի հունիսին։ Իշխանությունները հանցակազմ չեն հայտնաբերել։ Ինքը՝ արտիստը, հերքել է աղջկա մեղադրանքները։

2020 թվականի օգոստոսին Փարիզի դատախազությունը հարցում էր ուղարկել գործի վերսկսման մասին: Այնուհետև, նախորդ տարվա հոկտեմբերին, տեղեկացվել էր, որ դատական քննիչը վերսկսել է հետաքննությունը։