Մենք այդպես էլ չսովորեցինք նորմալ ապրել ու չկարողացանք նույնիսկ կարգին մեռնել․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել, որին կից նաև հետաքրքիր գրառում է կատարել։

«Ցավը գույն ունի… ծիածանի յոթ գույներից 8- րդը «ցավագույնն» է՝ կորցրած երազանքների, անվերադարձ սպանած ժամանակի ու լռությունից խեղդվող հոգիների ցավագույնը:
Մենք էդպես էլ չսովորեցինք նորմալ ապրել, ու չկարողացանք նույնիսկ կարգին մեռնել… մնացինք կյանքի ու մահվան արանքում… կիսավեր, կիսասեր ու կիսատված:
Երանի կարողանայի ջնջել՝ երկինքը խճողող ու խեղդող լարերն ու ցավի գույնը՝ ամեն ծխացող հոգուց: Ածխացած սրտերը ցավագույն են…
Վառվող տների կայծերն էլ ցավոք, սիրո հրդե՛հ չեն ստեղծի, այլ կարոտով մրոտված աչքեր…»,- գրել է դերասանուհին։

Նշենք, որ այս շրջանում Նազենին զբաղվածություն ունի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմում։