Կոմիտասի «Զուլոն»` հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանի յուրովի մեկնաբանությամբ

Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որը նորովի է մատուցում հայկական ժողովրդական երգերը և պարբերաբար անդրադառնում է իսպանական սիրված ստեղծագործությունների, հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Կոմիտասի «Զուլո» երգը:

«Վերջապես «Զուլոն» եկավ: Շնորհակալ եմ իմ տաղանդաշատ ընկերներին` Արթուր Արմենի Մնացականյանին, Նորայր Գափոյանին, Հակոբ Օրդակյանին, Գուրգեն Էբեջյանին, որոնք ջանք չխնայեցին իրենց մեծագույն ներդրումն ունենալ երգի ձայնագրման գործում, որի արդյունքը դուք կարող եք լսել երգի ամեն հատվածում»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Վիգեն Հովսեփյանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով երգի և հոլովակի ստեղծման գործում մեծ ներդրում ունեցած բոլոր աջակիցներին:

Երաժիշտը խոստովանել է, որ «Զուլոն» մինչ օրս իր համար ամենաերկար սպասված աշխատանքներից է, որի վրա աշխատել են մեկ տարուց ավելի: