Եգոր Կրիդի մասնակցությամբ «Холостяк» շոուի աստղը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին․ մանրամասներ

Եգոր Կրիդի մասնակցությամբ «Холостяк» շոուի աստղ Վիկտորյա Կորոտկովան հայտնվել է սկանդալի կենտրոնում․ 2020թ․-ի հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը նա մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը չսահմանված վայրում վազելով անցում էր Կուտուզովի պողոտան։ Մոդելը վթարի հետեւանքով ուղեղի ցնցում է ստացել։
Պատահարից հետո նա ամեն կերպ խուսափում էր լրագրողներից, և բացարձակ չէր ցանկանում, որևէ կերպ մեկնաբանություն տալ։ Սակայն օրերս նա «Tatler»-ի հետ զրույցում ներկայացրել է ճանապարհատրանսպորտային վթարի մանրամասները։

«Առայժմ պատրաստ չեմ մեքենա վարել, հիմա միայն վարորդի հետ։ Սկզբնական շրջանում, երբ գալիս էի վթարի վայր, փակում էի աչքերս, քանի որ չէր կարողանում հանգիստ արձագանքել, տանջում էին հիշողությունները։ Ես դժոխքում էի ապրում։ Ես ինձ ավելի լավ չեմ զգում, չի ստացվել արագ վերադառնալ ու ապրել նախկին կյանքով։ Օբյեկտիվորեն իմ կյանքը փոխվել է։ Ես չգիտեմ՝ արդյոք երբևէ նախկինի նման կլինի այն»,- հայտարարել է մոդելը։

Նշենք, որ վթարից մեկ ամիս անց որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը։ Գործին կցվել են նաև տեսահսկող սարքերի տեսագրությունները, ականատեսների վկայությունները, փորձագետի եզրակացությունը
Ավտոմեխանիկական փորձաքննության համաձայն՝ բախումից խուսափելու հնարավորություն չի եղել։ Նշվում է նաև, որ մահացածի արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել։