Քեթի Տոպուրիան իր ինստագրամյան էջում կիսվել է Իտալիայից հանգստի լուսանկարներով, որոնցից մեկում նա բռնել է իր սիրեցյալի ձեռքը:
Վաղուց շշուկներ էին պտտվում, որ Տոպուրիան նոր ընտրյալ ունի,սակայն երգչուհին ոչ մի կերպ չէր ցանկանում մեկնաբանել դրանք:
Հիշեցնենք, որ Քեթիի և նրա նախկին ընկերոջ՝ ռեփ երաժիշտ Գուֆի միջև եղած կոնֆլիկտը երկար ժամանակ քննարկվում էր լրատվամիջոցներում: Զույգը երկար ժամանակ է, ինչ միասին էր, նրանց բաժանման պատճառը Գուֆի դավաճանությունն էր:
Վերջապես, Քեթիի սիրտը կրկին զբաղված է:
Լրագրողների հետ զրույցներում Տոպուրիայի ընկերները պատմել են, որ երգչուհին արդեն ծանոթացրել է այդ տղամարդուն իր դստեր և հարազատների հետ ու նրանց հարաբերությունները շատ լուրջ են: Սակայն ինքը՝ Քեթին, չի ցանկանում բացահայտել նոր ընտրյալի ինքնությունը:
Շշուկներ են պտտվում, որ Տոպուրիայի սիրելի տղամարդը հարուստ ձեռնարկատեր է: Սակայն երգչուհին դեռ չի հաստատել այս վարկածը: