Հնդկական հարսանեկան զգեստները՝ ժամանակակից ու յուրօրինակ լուծումներով

Տարուն Հիվալը Հնդկաստանի նորաձևության ոլորտում ամենահանրաճանաչ լուսանկարիչներից է։ Նա մեծ հայրենասեր է, սակայն նա չի կարողանում նաև անտարբեր մնալ նոր տենդենցների նկատմամբ։ Չէ՞ որ նորաձևությունը տեղում կանգ չի առնում։ Իր լուսանկարներում նա հմտորեն համադրում է նորն ու ավանդականը։ Նա ներկայացնում է հնդկական հագուստն ու ավանդույթները նոր և ժամանակակից շնչով։ Նրա տաղանդն ու մտահղացումը գնահատել են նաև արտասահմանում. նա միակ հնդիկն է, ով արժանացել է Hasselblad Masters Award մրցանակին։

Իսկ նրա վերջին աշխատանքներից մեկը ուղղակի ցնցել է նորաձևության աշխարհը։ Նա ներկայացրել է ավանդական հնդկական հարսանեկան զգեստը՝ սարին, ցուցադրելով զգեստի նորաձև և ժամանակակից կողմերը։ Նորաձև տենդենցները ներդաշնակորեն համադրվում են ավանադական հնդկական մշակույթի հետ։ Սարին չի կորցրել իր առանձնահատկությունը։
Վառ գույներ, անսովոր ձևեր և ֆակտուրաներ, ամենաանհավանական պրինտերը՝ այս ամենը հատկանշական է հնդկական հարսանեկան զգեստին։