Եթե նա պարզապես կորցներ հինգ ֆունտ, Լեոն կարող էր տեղավորվել լաստանավի վրա. Քեյթ Ուինսլեթ

Բրիտանացի օսկարակիր դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Տիտանիկ» ֆիլմում հաջողությունից հետո բախվել է քննադատության՝ ավելորդ քաշ ունենալու համար: Այս մասին դերասանուհին խոսել է The Guardian-ին տված հարցազրույցում, գրում է Известия-ն:

Դերասանուհին խոստովանել է, որ 20 տարեկանում շատ էր նեղվում ավելորդ քաշի մասին խոսակցություններից, և, միգուցե, չափազանց կոշտ էր արձագանքում քննադատություններին, ինչը իրեն համարձակ ու սուր լեզվով կնոջ համբավ բերեց:

Ուինսլեթի խոսքով՝ իր համար վիրավորական է եղել տաբլոիդային հրապարակումներ կարդալը, որոնք անդադար քննադատում էին իրեն: Նա նաև հիշել է այժմ մահացած հեռուստահաղորդավարուհի Ջոան Ռիվերսի կատակը. «Եթե նա պարզապես կորցներ հինգ ֆունտ, Լեոն կարող էր տեղավորվել լաստանավի վրա»:

Ուինսլեթը խոստովանել է, որ այս տողերն իրեն գրեթե դրդում էր կարիերան ավարտելու որոշման: