Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը դարձել է բրիտանական i-D Magazine ամսագրի նոր համարի դեմքը: Տպավորիչ ֆոտոսեսիայի կադրերը հրապարակվել են ամսագրի Ինստագրամում։
Նշվում է, որ ֆոտոսեսիայի ժամանակ 50-ամյա սուպերմոդելը կրել է Saint Laurent, Dior, Alexander McQueen և Balenciaga նորաձևության տների զգեստներ։
Պարբերականին տված հարցազրույցում Նաոմին պատմել է Քենիայի գեղեցկության և 2021 թվականի ակնկալիքների մասին։
«Երբ տեսնում եք իմ նկարները, հույս ունեմ՝ տեսնում եք, որ Քենիան գեղեցիկ է, որ Աֆրիկան գեղեցիկ է: Ես կարծում եմ՝ հիմա մարդիկ կսկսեն հասկանալ՝ ինչպիսին է Աֆրիկայում գեղեցկությունը: Այնտեղ շատ են թաքնված գանձերն ու գաղտնիքները։ Ես այնտեղ եմ գնում 1994 թվականից ի վեր և ամեն անգամ մի նոր բան եմ բացահայտում»,- ընդգծել է մոդելը։
Քեմփբելը նաև հայտնել է, որ վստահ է՝ 2021 թվականը հիանալի տարի է լինելու։
Սուպերմոդելը նաև նշել է՝ ուրախ է աշխատել մի խումբ տաղանդավոր մարդկանց հետ, որոնք իր մաշկի գույնն ունեն։









