«Ինձ հարկավոր չէ խղճալ». Դավա Մանուկյանը բացահայտել է հոսպիտալացման պատճառը

27-ամյա Դավիթ Մանուկյանը, որը գտնվում է հիվանդանոցում, գիշերը ուղիղ եթերում է եղել։ Արտիստը խոստովանել է, որ հիվանդասենյակում բոլորովին միայնակ է և կարոտում է մարդկայաին շփումը։ Արտիստը կադրում հայտնվել է վիրակապված գլխով, ինչն անհանգստացրել է երկրպագուներին։ Սակայն նա շտապել է հանգստացնել հետևորդներին՝ հայտարարելով, որ վիրահատական միջամտությունը լուրջ չի եղել։ «Պլանային վիրահատություն էր։ Ամեն ինչ լավ է անցել»,- ասել է Դավան։

Նա հավելել է, որ իրավիճակի մասին որոշել է պատմել միայն իր լսարանի հանդեպ հարգանքի պատճառով։ Որպես հանրային մարդ՝ նա պետք է բոլորին տեղյակ պահի իրադարձությունների մասին։ «Ես պարզապես պատմում եմ, որ դուք իմանաք, չեմ տրտնջում։ Որպես բլոգեր՝ ձեզ միշտ ցույց եմ տալիս, եթե ինչ-որ բան եմ անում։ Շատերն էին գրում. «Դավ, որտե՞ղ ես»։ Այնպես որ ինձ հարկավոր չէ խղճալ. ամեն ինչ լավ է»,- նշել է նա։

Արտիստը նաև հայտնել է, որ անկախ առողջական խնդիրներից չի պատրաստվում երկար մնալ հիվանդանոցում։ Մանուկյանը մեծ ծրագրեր ունի մոտ ապագայի համար, որոնք, նրա խոսքով, «դատապարտված են» հաջողության։ «Մի քանի օր կպառկեմ և նոր տեսանյութեր կլինեն, կլինեն բազմաթիվ լավ նախագծեր, որոնք պատրաստում եմ ձեզ համար։ Ուզում էի ասել, որ ամեն ինչ լավ է, ես պարզապես վերականգնվում եմ։ Շուտով ոտքի կկանգնեմ և շատ նորություններ կլինեն։ Բոլորին սիրում եմ»,- վստահեցրել է երաժիշտը։