Երգչուհի Քարդի Բին միշտ աչքի է ընկել իր փարթամ ու շքեղ կազմվածքով: Չնայած իր բնական գեղեցկությանը՝ Քարդին ամիսներ առաջ որոշեց դիմել մամոպլաստիկայի՝ վիրահատելով կրծքերը և լիպոսակցիայի՝ ազատվելով ավելորդ քաշից:
Քարդին այն եզակի երգչուհիներից է, ով ազատ խոսում է իր դիմած պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների մասին:
Իր ինստագրամյան էջում Քարդին կիսվել է գայթակղիչ լուսանկարով, որը հիացրել է երկրպագուներին:
«Ես լողալ չգիտեմ, դրա համար մեծացրել եմ կրծքերս, որպեսզի չխեղդվեմ»,– լուսանկարին կից նշել է երգչուհին: Երկրպագուներին շատ է դուր եկել երգչուհու այս հումորային գրառումը, և նրանք հազարավոր հաճոյախոսություններ են գրել լուսանկարի մեկնաբանություններում:
Լրագրողների հետ զրույցներում Քարդին միշտ նշում է, որ միայն հիմա է գոհ իր կազմվածքից և չի զղջում, որ դիմել է պլաստիկ վիրաբույժների օգնությանը:
Երգչուհին նաև խոստովանել է, որ պատրաստվում է ևս մի քանի պլաստիկ միջամտության դիմել, սակայն չի մանրամասնել, թե արտաքինի որ մասն է պատրաստվում փոխել: