Կրկին հղի Մեգան Մարքլն առաջին անգամ ներկայացել է հանրությանը

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, իր հղիության մասին հայտարարելուց հետո առաջին անգամ տեսախցիկների առջև հայտնվել է իր ամուսնու հետ։

Օրերս համացանցում հայտնվել է աստղային զույգի փոդքասթի տեսագովազդը, որը նկարահանվել է Կալիֆոռնիայում գտնվող նրանց առանձնատանը: Ամուսինների փոդքասթները թողարկվում են Spotify-ով: Ակտիվիստներին նվիրված դեբյուտային թողարկումը, որն իրեն առավել ցայտուն դրևորել է անցած 2020 թվականին, հունվարին յոթերորդ տեղն է զբաղեցրել սթրիմինգային ծառայությունում: Հարրիի խոսքով՝ զրույցների իրենց նոր ձևաչափը «ոգևորում է, մարտահրավեր է նետում և ուսուցանում»: Հարմարավետ ընտանեկան մթնոլորտում ձայնագրման համար Մեգանը կրել է 4 հազար դոլար արժողությամբ բաց գույնի զգեստ՝ կիտրոնի ապլիկացիայով, կրել է նաև Ecksand-ի՝ 2 հազար դոլար արժողությամբ ժամացույց և ոսկե մատանի, Cartier-ի՝ 7 հազար դոլար արժողությամբ թևնոց և արքայազն Հարրիի մոր՝ արքայադուստր Դիանայի ոսկե ժամացույցը, որը գնահատվում է 25 հազար դոլար: Արքայազնը հագել է ճերմակ բլուզ և սև տաբատ:

Զույգը սպասում է արդեն երկրորդ զավակին: Գրեթե երկու տարի առաջ նրանք որդի ունեցան՝ Արչի Հարիսոն Մաունթբեթեն-Վինձորը, ով Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ութերորդ ծոռն Է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական թագավորական ընտանիքը ցուցադրել է նորածին Օգոստոսի առաջին լուսանկարը: