Սուպերմոդել Քեյթ Մոսը և 18-ամյա դուստրը լուսանկարվել են բարեգործական արշավի համար (լուսանկարներ)

Անգլիացի մոդել Քեյթ Մոսը և նրա 18-ամյա դուստրը՝ Լիլան, իրենց աջակցությունն են հայտնել Save the Children բարեգործական կազմակերպությանը, գրում է Daily Mail-ը։

47-ամյա մոդելը և նրա դուստրը ցուցադրել են KMA Studio ապրանքանիշի հետ համագործակցությամբ ստեղծված հագուստի հավաքածուն, որի հասույթի մի մասն ուղղվելու է Save The Children կազմակերպությանը։

Լուսանկարներում մոդելը սպիտակ վերնաշապիկ և ջինսե տաբատ է կրում։ Մինչդեռ Լիլան ներկայացել է սպորտային շապիկով։

KMA Studio-ն վաճառված յուրաքանչյուր ապրանքի 7 դոլարը կնվիրաբերի բարեգործական կազմակերպությանը։