Աստղեր, ովքեր ատում են միմյանց

Ջանեթ Ջեքսոն և Թուփակ Շակուր
Ջանեթ Ջեքսոնն ու Թուփակ Շակուրը միմյանց սկսել են ատել «Պոետիկ Ջասթինը» ֆիլմի նկարահանումներից հետո:
Բանն այն է, որ Ջանեթը հրաժարվում էր ֆիլմում համբուրվել Թուփակի հետ և պահանջում էր, որպեսզի Շակուրը ստուգվի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում:
Շակուրն, իհարկե, հրաժրվել է որևէ ստուգում անցնել, սակայն նրա և Ջանեթի հարաբերություններն այդ պատահարից հետո շատ էին լարվել:
Լրագրողների հետ զրույցներում Թուփակը միշտ նշում է, որ տանել չի կարողանում Ջանեթին, որովհետև նա անտակտ է և հաշվի չի առնում դիմացինի զգացմունքները:
Հետագայում ռեժիսորներից շատերն են ցանկացել այս երկուսին նկարահանել իրենց ֆիլմերում, սակայն Ջեքսոնն ու Շակուրը հրաժարվել են այդ դերերից՝ իմանալով, որ պետք է միասին նկարահանվել:

Լինա Հիդի և Ջերոմ Ֆլին
«Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմի ընթացքում նրանք ոչ մի անգամ չեն հայտնվել միևնույն կադրում:
Լինա Հիդին պահանջել է սցենարիստներից ու ռեժիսորից անել այնպես, որպեսզի ինքն ու Ջերոմը երբեք չհանդիպեն միմյանց նկարահանումների ընթացքում:
Պատճառը Լինայի կոտրված սիրտն է. դերասանուհին երկար ժամանակ հանդիպել է Ջերեմի հետ, սակայն զույգն ինչ-ինչ պատճառներով բաժանվել է:

Լինսի Լոհան և Չարլի Շին
Դերասաններ Լինսի Լոհանն ու Չարլի Շինը նույնպես վիճել են համբույրի տեսարանի պատճառով:
«Շատ վախենալու ֆիլմ 5»-ում Լինսին հրաժարվել է համբուրել Չարլիին՝ պատճառաբանելով, որ չի կարող իրենից 20 տարով մեծ տղամարդու համբուրել:
Լինսիի այս կամակորության պատճառով ռեժիսորն այդպես էլ չի կարողացել նկարահանել այդ համբույրի տեսարանը, իսկ Չարլիին վիրավորվել է ու դադարել է շփվել Լոհանի հետ:
Ֆիլմի պրեմիերայի ժամանակ Չարլին որոշել է համբուրել Լոհանին: Լրագրողների հետ զրույցում Լինսին կիսվել է, որ իր համար դա շատ տհաճ էր: