Հայտնի է Սարիկ Անդրեասյանի «Չիկատիլո» սերիալի պրեմիերայի օրը

Սարիկ Անդրեասյանի «Չիկատիլո» սերիալը, որը պատմում է Խորհրդային Միության ամենահայտնի մոլագարի մասին, համացանցում կթողարկվի մարտի 18-ին, հայտնել է Okko ծառայության մամուլի ծառայությունը։  

Մինչև պրեմիերան հեղինակները չեն բացահայտել գլխավոր դերակատարին։ Սերիալում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Օլեգ Կամենշիկովը, Նիկոլայ Կոզակը, Եվգենի Շիրոկովը և այլք։

«Անդրեյ Չիկատիլոյի անունը հայտնի է ոչ միայն ամբողջ հետխորհրդային տարածքում, այլև դրա սահմաններից դուրս։ Նրան վստահորեն կարելի է անվանել դարի հանցագործը, որի սպանությունները հնարավոր չէ իմաստավորել։ Ինչպե՞ս գրեթե իդեալական կենսագրությամբ մարդը դաժան մարդասպան դարձավ։ Ի՞նչն է նրանում կենդանու արթնացրել։ Մենք սերիալում փորձել ենք պատասխանել հենց այդ հարցերին։ Մեր թիմը նախագծի վրա աշխատել է նյութի հանդեպ ամբողջ պատասխանատվությամբ եւ ցանկությամբ ցույց տալու դաժան մարդասպան դառնալու յուրօրինակ պատմությունն ու բռնվելը, ավելի ճիշտ՝ ինչպես է դա հնարավոր դարձել»,- մամուլի ծառայությունը մեջբերում է ռեժիսորի խոսքերը։

Անդրեյ Չիկատիլոն ծնվել է 1936թ․-ի հոտեմբերի 16-ին Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Խարկովի շրջանում։ Դպրոցում աշխատել է որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ։ 1980-1990-ական թվականներին սպանել է ավելի քան 50 մարդու։ Նրա փոխարեն սպանել են անմեղ մարդու։ Մոլոգարին բռնելու համար ներգրավվել են դրուժիննիկների, ոստիկանության աշխատակիցների, դատախազությանն քննիչների, հոգեբույժների, ինչպես նաեւ մշակվել էին հետաքննության նոր մեթոդներ։ Չիկատիլոն ձերբակալվել է 1990թ․-ին եւ մահապատժի դատապարտվել, իսկ 1994թ․-ին նրան գնդակահարել են։