Իրինա Շեյքի հետ Vogue-ի նոր շապիկը հիասթափեցրել է ռուս ընթերցողներին (լուսանկարներ)

Սուպերմոդել Իրինա Շեյքի հայտնվելը Vogue-ի ռուսական տարբերակի նոր համարի շապիկին հիասթափեցրել է ընթերցողներին: Ֆոտոշարքի առաջին լուսանկարը հայտնվել է նորաձեւության ամսագրի Ինստագրամի էջում:

35-ամյա հայտնի մոդելը նկարահանվել է՝ շրջապատված կանաչ դեկորացիաներով։ Իրինան ներկայացել է իտալական Bottega Veneta բրենդի կանաչ կոստյումով, որը բաղկացած է բաճկոնից և մինի կիսաշրջազգեստից, նույն ապրանքանիշի և նույն գույնի սանդալներով, ինչպես նաև կրել է կանաչ գույնի պարիկ ու վառ դիմահարդարում՝ նույն կանաչ երանգներով․․․

Հայտնի է, որ շապիկի հեղինակը լուսանկարիչ Արսենի Ջաբիևն է, ով բազմիցս համագործակցել է այնպիսի հրատարակչությունների հետ, ինչպիսիք են Vogue-ը, SNC-ը, Elle-ը, Harpers Bazaar-ը և Variety-ն: Ոճաբանը եղել է Պատրիկ Մակին, իսկ դիմահարդարը՝ Տատյանա Մակարովան:

Սակայն միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ռուս ընթերցողներն այնքան էլ չեն գնահատել Շեյքի տեսքը, ինչի արդյունքում վատ մեկնաբանությունների տեղատարափ է սկսվել լուսանկարի մեկնաբանության բաժնում։
«Արդյո՞ք պետք էր փչացնել այնպիսի գեղեցիկ կնոջը, ինչպիսին Շեյքն է», «Ահավոր շապիկ է», «Ես Իրինայից միայն նրա շուրթերը ճանաչեցի»,- գրել են օգտատերերը։