«Առաքելությունն իրագործելի է 7» և Top Gun ֆիլմերը թվայաին հասանելիություն կունենան էկրաններին հայտնվելուց 45 օր անց, հայտնում է Daily Mail-ը։ Բացի այդ Paramount ընկերության արտադրության մյուս բոլորը ֆիլմերը նույնպես թվային հասանելիություն կունենան՝ էկրաններ բարձրանալուց ընդհամենը 30 օր անց։
«Լսարանի նախասիրությունները փոփոխական են, և մենք ուզում ենք համոզվել, որ ֆիլմերը հեռուստադիողին են հասնում «թարմ» վիճակում»,- ասել է Paramount Pictures ընկերության գործադիր տնօրեն Ջիմ Գիանոպուլոսը։
Ինչպես հայտնի է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` դադարեցվել և հետաձգվել են բազմաթիվ ֆիլմերի նկարահանումներ։
Օրինակ`Թոմ Քուզի մասնակցությամբ Top Gun ֆիլմի նկարահանումները, որոնք պիտի իրականացվեին Անգլիայում, Իտալիայում, Նորվեգիայում և Աբու Դաբիում, նունպես հետաձգվել էին։ Նկարահանումներն ավարտվել են մեկ շաբաթ առաջ և այժմ Լոնդոնում ընթանում է հետարտադրական փուլը, իսկ ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 19-ից տեղափոխվել է հուլիսի 2։
![](https://showbiz.am/wp-content/uploads/2021/02/39735928-9297421-Tom_Cruise_s_Mission_Impossible_7_will_be_available_to_watch_on_-m-36_1614216894736.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2021/02/39342632-9264775-image-a-2_1613457774854.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2021/02/39735918-9297421-image-a-22_1614212512099.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2021/02/39736852-9297421-image-m-20_1614212464337.jpg)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2021/02/39736854-9297421-image-a-21_1614212502416.jpg)