Քսենյա Բորդինան աղքատ կանանց կոչ է արել երեխաներ չունենալ

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Բորդինան կարծում է, որ երեխան յուրաքանչյուր կնոջ անձնական պատասխանատվությունն է։ Եվ եթե պոտենցիալ երեխայի համար մթերք, հագուստ գնելու, որակյալ կրթության համար միջոցներ չկա, ավելի լավ է ինչ-որ ժամանակով մոռանալ ծննդաբերության մասին։

«Կինը պետք է հույսը դնի իր ուժերի վրա։ Իսկ նա կարո՞ղ է դիմանալ, անհրաժեշտ ամեն ինչ երեխաներին տալ ինքնուրույն։ Կա՞ն արդյոք աշխատելու հմտություններ։ Ի՞նչ ունի նա։ Ինքնաբա՞վ է։ Սա ռեալիզմի առողջ մաս է, որն օգնությում է ապրել»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։

Միայն թե ոչ բոլոր օգտատերերն են համաձայնել աստղի հետ։ Որոշները սկսել են քննադատել Բորդինային, մյուսները կոչ են արել տրամաբանորեն մտածել։  «Լավ է ասել, երբ ինքդ իդեալական պայմաններում ես ապրում», «Շնորհակալություն «արժեքավոր» խորհրդի համար։ Մի փոքր էլ, և կսկսի հղիության արհեսատական ընդհատումներ առաջարկել»,- գրել են օգտատերերը։

Ավելի վաղ Քսենյա Բորոդինան ստիպված է եղել արդարանալ հրապարակման համար, որում նշել է, որ մարդիկ, որոնք ամսվա ընթացքում միայն 20 հազար ռուբլի են վաստակում, բավարար մոտիվացիա չունեն։