Ջիգանը շոու-բիզնեսի փոխարեն կարող էր հայտնվել բանտում․ արտիստն անկեղծանում է

Յութուբյան «Я себя знаю!» հաղորդման եթերում Ջիգանը մի քանի պատմություն է ներկայացրել, որոնց համար մինչ օրս զղջում է։ Արտիստը խոստովանել է, որ դրանց հետևանքով շոու-բիզնեսի փոխարեն կարող էր հայտնվել բանտում։
Քիթբոքսինգով զբաղվող երգիչը հիշում է, թե ինչպես են իրեն 17 տարեկանում առաջարկել ծեծել մի տղայի ու նրանից խլել հեռախոսը։
«Տեսնում եմ տղայի, քայլում եմ նրա կողքով և մտածում. «Ոչ, ոչ ոքի չեմ ծեծի»։ Ես ձևացրի, որ ոտքս սահեց և ընկա նրա վրա։ Այդ պահին էլ վերցրի հեռախոսը։ Փոխարենը՝ ես ոչ ոքի չծեծեցի։ Իսկ այդ ժամանակ գիտես՝ ինչպես էին անում։ Դա Օդեսան էր։ Ես այլևս դրանով չեմ զբացվել, քանի որ ամաչում էի»,- պատմում է ռեփերը։

Այնուամենայնիվ, Ջիգանը խոսել է նաև այն դեպքերի մասին, երբ նա բավականին դաժանորեն ծեծի է ենթարկել անծանոթներին։
Այդ դեպքերից մեկը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ջիգանն աշխատել էգիշերային ակումբի անվտանգության բաժնում։
Մի անգամ այցելուներից մեկը սկանդալ է սարքել և վիրավորել մատուցողին։ Ջիգանի գլխավորությամբ անվտանգության աշխատակիցները մի քանիսին բռնել են ու դաժան ծեծել։
«Բայց պարզվեց, որ մենք շփոթել ենք սեղանը, քանի որ սադրիչները շարունակում էին աղմկել։ Մենք այնքան էինք ամաչում։ Մենք ներողություն խնդրեցինք, ստիպված էինք աշխատանքից ազատել մի քանիսին, իսկ ես հեռացա անվտանգության աշխատակիցների ղեկավարի պաշտոնից։ Դա լուրջ ձախողում էր»,- խոստովանել է նա։