Արդյունավետ բնական միջոց՝ երկար, առողջ ու գեղեցիկ եղունգներ ունենալու համար

Կնոջ ձեռքերն ու եղունգները միշտ պետք է խնամված լինեն՝ անկախ եղունգների երկարությունից ու մատնահարդարումից: Սակայն եթե առօրյայում կարճ եղունգները միշտ ավելի հարմար են լինում, ապա տոնական օրերին կանայք միշտ փորձում են մի փոքր երկարացնել եղունգները՝ գեղեցիկ մատնահարդարում անելու համար: Սակայն, ցավոք, ոչ բոլորն ունեն ամուր ու առողջ եղունգներ, որոնք չեն կոտրվում և չեն շերտավորվում:

Այնուամենայնիվ գոյություն ունեն եղունգներն ամրացնելու բազմաթիվ արդյունավետ միջոցներ: Կարելի է օգտագործել հատուկ դեղամիջոցներ կամ բնական բուժիչ միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են,սակայն շատ ավելի անվնաս:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բաղադրատոսմ, որը շատ արդյունավետ է, իսկ դրա բաղադրիչները՝ հասանելի:

Բաղադրությունը.

·        1 պճեղ սխտոր,

·        1 հատ նարինջ,

·        60 մլ ձիթայուղ:

Պատրաստման եղանակը.

Քամել նարնջի կեսի հյութը և լցնել խորը ափսեյի մեջ: Այնուհետև մանր կտրատել սխտորը և ավելացնել նարնջի հյութին: Եղունգները 10 րոպե դնել այդ խառնուրդի մեջ, այնուհետև չլվանալ ևս 15 րոպե:

Մեկ այլ տարրայի մեջ լցնել ձիթայուղը, որը կարելի է մի փոքր տաքացնել, այնուհետև 15 րոպե ձեռքերը դնել այդ յուղի մեջ: 15 րոպե անց ձեռքերը մի փոքր մերսել, իսկ ձիթայուղի մնացորդները սրբել անձեռոցիկով:

Երկու շաբաթ անց դրական արդյունքն ակնհայտ կլինի: Եղունգները կդառնան շատ ավելի ամուր և սովորականից ավելի արագ կաճեն:

Առավել լավ արդյունքի հասնելու համար այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երկու անգամ: Այս ընթացքում եղունգներին հանգիստ է պետք, ուստի հարկավոր է բացառել եղունգի լաքը, իսկ լվացքի միջոցներով աշխատելիս կրել ռետինե ձեռնոցներ: