Ինչպե՞ս է Լյուբով Ուսպենսկայան նշել 67-ամյակը Դմիտրի Պեսկովի, Նատալիա Իոնովայի և հայտնի այլ ընկերների հետ․ լուսանկարներ

Երեկ` փետրվարի 26-ին, Լյուբով Ուսպենսկայան նշում էր իր ծննդյան օրը։ «К единственному нежному» և «Кабриолет» հիթերի կատարողը դարձավ 67 տարեկան:
Այս առիթով երգիչուհին աղմկոտ երեկույթ էր կազմակերպել Մոսկվայի հենց կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում:
Նրա ծննդյան օրը շնորհավորելու էին եկել հայտնի ընկերները, այդ թվում ՝ Նատալյա Իոնովան, Նիկոլայ Բասկովը, Անիտա Ցոյը, Նելլի Կոբզոնը, Անաստասիա Շուբսկայան ՝ իր հոր Կիրիլի և ավագ քույրերի հետ, և շատ ուրիշները:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես չէր կարող բաց թողնել այս տոնը: Նա երեկույթին ներկայացել էր միայնակ, քանի որ կինը ՝ Տատյանա Նավկան, այժմ հանգստանում է Ալթայում:
Այնուամենայնիվ, հոբելյարը, ինչպես նաև աստղային հյուրերը, ակնհայտորեն, թույլ չտվեցին, որ Դմիտրին ձանձրանա:
Իր ինստագրամյան էջում Ուսպենսկայան կիսվել է խնջույքից գեղեցիկ լուսանկարներով։