«Prada»-ն ներկայացրել է 2021-2022 աշուն ձմեռ նոր հավաքածուն, որի հիմնական թեման զսպվածությունն է։
Հավքածուն հագեցած է գունային ու ոճային համադրություններով: Հետաքրքիր են նաև տարատեսակ գործվածքների համադրությունները: Հագուստները իդեալական կերպով լրացնում էին պայուսակները, գունավոր զուգագուլպաներն ու աքսեսուարները:
Նշենք, որ դեռ անցած տարի ապրանքանիշը սկսեց 80,000 բժշկական համազգեստների և 110,000 դիմակների արտադրություն, որոնք փոխանցվեցին Իտալիայի Տոսկանայի շրջանի հիվանդանոցների բուժաշխատողներին:
Ավելի վաղ Prada Group-ի ներկայացուցիչները մամուլին պաշտոնապես հայտնել էր, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով ընկերության եկամուտները ռեկորդային անկում են գրանցել. դրանք նվազել են 40%-ով։
Ծախսերը կրճատելու և ճգնաժամային վիճակից դուրս գալու համար ապրանքանիշը ստիպված է եղել 70 խանութ փակել աշխարհի տարբեր կետերում, ինչպես նաև 32%-ով կրճատել մարքեթինգային ծախսերը։









