«Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում

 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մենակատար Անուշ Նիկողոսյանը, «Երևան» լարային քառյակը հանդես կգան «Տետ-ա-տետ» յուրահատուկ համերգով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով առավել մտերմիկ և ջերմ մթնոլորտում վայելել Անտոնիո Վիվալդիի անզուգական ստեղծագործությունները: 
Կամերային երաժշտության երեկոն տեղի կունենա մարտի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Համերգին մասնակցելու են ջութակահար Անուշ Նիկողոսյանը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, ֆագոտահարներ Շմավոն Գրիգորյանն ու Անդրեյ Շամիդանովը, կոնտրաբաս է նվագելու Կարեն Խաչատրյանը, կլավեսին՝ Արթուր Ավանեսովը: