Օրերս 38-ամյա Քիմ Քարդաշյանը իր սոցցանցերի միլիոնավոր հետևորդներին հայտնել էր իր կոսմետիկայի բրենդի նոր հավաքածուի մասին՝ հրապարակելով գովազդային լուսանկարներ։ Սակայն երկրպագուներին ավելի շատ հետաքրքրել է բիզնես լեդիի արտաքին տեսքը․ շատերին թվացել է, որ աստղը վերջերս կրկին օգտվել է պլաստիկ վիրաբույժի ծառայություններից։
Քիմի «նոր դեմքը» դարձել է Թվիթերի վիճաբանության առարկան։ Սոցցանցերի որոշ օգտատերեր կարծում են, որ Քիմը նմանվել է երգչուհի Ալյաին, մյուսներին թվացել է, թե ռեալիթի շոուի աստղը նմանություններ է ձեռք բերել Բիյոնսեի հետ։
«Նո՞ր քիթ։ Քիմբերլի, դու քեզ նման չես։ Ես հալյուցինացիաներ ունեմ»,- իր էջում գրել էր օգտատերերից մեկը։
Քարդաշյանին առաջին անգամը չէ, որ կասկածում են պլաստիկ վիրահատության դիմելու մեջ, բայց Քիմը այդ ամենը գաղտնի է պահում և չի մեկնաբանում։