Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրում տիրող իրովիճակին։
«Հետ էկեք, լավ հետ էկեք, խլեք երկիրը ժողովրդի ձեռից, սարքեք էլի թանգանոց մաշնեքի, ախռանիկների ու նյութապաշտության երկիր… Էկեք էլի կրթված, սովորած, դաստիարակվածին հեգնանքով նայեք, էկեք էլի գիտնականին մենակ որպես ծանր բեռ նայեք, էկեք էլի արվեստագեին սոված պատկերացրեք, երգչին մենակ ձեր հարսանեկան արարողությանը ընկալեք, էկեք էլի ուրիշի կնոջը փողով գայթակղելու հույս սերմանեք, էկեք էլի եկեղեցի տենալուց խաչակնքվեք, բայց էդ գիշեր մի շատ լուրջ մեղք գործեք, էկեք էլի գաղափարների համար անձին ուրացողին հարիֆ անվանեք, հանցագործին դուխով տղա, էկեք էլի առանց միտք ճարտար ձևով, արագ արագ, ինչ որ բաներ ասեք, էկեք էլի տնեցիքի զանգին չպատասխանած անընդհատ ստեղ-ընդեղ զանգեք, էկեք էլի տեսեք ով ինչ լավ բան ա իրա ուժերով արել, ձեզնով արեք ու ձեզ վերագրեք, էկեք էլի իշխանության մենակ վերցնելու ոչ թե տալու հաճույքը վայլեք, էկեք էլի իրար փաթաթվեք, բայց պարտադիր հրաժեշտից մի վարկյան հետո իրար մեր քրֆեք, էկեք էլի հանուն փողի մեկի հետ ընգերություն արեք, էկեք էլի, էկեք ուսուցչին որպես անիմաստ գոյություն համարեք, էկեք ինքերդ ձեռ ձեռը քաքն ընգեք, էկեք հլը լիքը քաքեր կա ուտելու, էկեք ու էլի մի 50 տարի մնացեք, էկեք էլի հարգանքը կուռտկի գնով կամ վախացնելով վաստակեք, էկեք, էկեք, մեկա, որ ձեր ուզածին չհասնեք, օր ու արև չենք ունենալու, ախպերական էկեք վեկալեք սաղ, ինչ ուզում եք արեք, գոնե թողեք հանգիստ ապրենք … էկեք ես էլ միշտ ստեղ եմ, ով ինձնից ստանալու ու ասածներիս համար պատասխան ուզելու էր գալիս, էկեք, մենակ մի ոտ շուտ ասեք, վրես բան գցեմ ու մորս տեղյակ պահեմ որ էլ հետ չեմ գալու … Մեկ էլ խուլիգանավարի ձեզ չպահեք … կամ որ պահեք, հետո բոլոր տեղերը գոնե մարդ էղեք, պրիզնատ էկեք, որ տենց եք պահել …Պաչում եմ, էկեք մի հատ էլ փաթատվեմ էդ շատ թանգանոց, բայց ահավոր անճաշակ աձիկալոնիտ հոտը զգամ, դու էլ վռազ գնից սկսի խոսալ…էկեք … ախպերկան էկեք պրծնենք ձեզնից, հալ ու մաշ արեցիք, քրքրեցիք, կերաք մեզ,մեղկ ենք …Ճիշտ ասած Ձեր վախտ մի 10 անգամ ավելի լավ էի ապրում, էկեք էլի… շուտ արեք, կարոտել եմ ))
Հգ․Չկա անձ ում ուղված ա, ուղված ա էդ ժամանակվա բարքեին …
Ես հանձնվում եմ, թող ինձ ների թազա սերունդը»,- գրել է Սոս Ջանիբեկյանը։