Որոնք են ցելյուլիտի դեմ պայքարի ամենապարզ ու արդյունավետ միջոցները

Ցլյուլիտը բավական տհաճ կոսմետիկ խնդիր է, որի դեմ շատերն են պայքարում, ուստի մասնագետները ներկայացրել են ամենաարդյունավետ միջոցները՝ մաշկն ավելի հարթ ու նուրբ դարձնելու և ցելյուլիտից ազատվելու համար:

Վերահսկել ածխաջրերի քանակությունն ու լինել ֆիզիկապես ակտիվ

Մասնագետների խոսքով՝ ցելյուլիտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը սննդակարգում օգտագործվող ածխաջրերի քանակությունը վերահսկողության տակ պահելն է: Ածխաջրերի քանակությունը նվազեցնելու և պարբերաբար մարզվելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել այս տհաճ խնդրից:

Մերսում

Փորձագետներն ընդգծում են, որ ցելյուլիտի դեպքում հիանալի օգնական կարող է լինել նաև մերսումը: Հարկ է հիշել, որ հակացելյուլիտային քսուքներն արդյունավետ են լինում միայն մերսման ժամանակ օգտագործելու դեպքում, քանի որ պարզապես այն մաշկին քսելը որևէ օգուտ չի տա:

Ճիշտ սննդակարգ

Ցելյուլիտից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել սննդակարգը: Միայն ճիշտ սննդակարգն ու պարբերաբար մարզվելը կօգնի պայքարել բջիջներում ճարպերի կուտակման և դրա հետևանքով ցելյուլիտի առաջացման դեմ: Հարկավոր է խստորեն վերահսկել աղի գործածությունը և ուտել կալիումով ու վիտամին C-ով հարուստ մթերք: Բացի այդ, անհրաժեշտ է հրաժարվել արագ սննդից, գազավորված ըմպելիքներից, սուրճից ու ծխախոտից, քանի որ այդ ամենը բացասաբար է անդրադառնում արյան շրջանառության վրա ու քայքայում է անոթները, ինչն էլ անմիջականորեն ազդում է մաշկի տեսքի վրա: Ցելյուլիտն ավելի ակնհայտ է դառնում նաև ջրի ու օգտակար ճարպաթթուների պակասի դեպքում, ուստի հարկավոր է բավարար քանակությամբ հեղուկ օգտագործել ու ուտել ճարպաթթուներով հարուստ մթերք: