«Մի վախեցեք սեքսուալ լինել». Սրբուկի նոր լուսանկարն ու գրառումը

Երգչուհի Սրբուհի Սարգսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար և տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է. «Մի վախեցեք սեքսուալ լինել»:

Նշենք, որ ամիսներ առաջ հարցազրույցներից մեկում, խոսելով համարձակ լուսանկարների մասին, Սրբուկն ասել էր. «Գեր չեմ ու կարող եմ ինձ մի փոքր բաց հագուստ թույլ տալ: Արտիստները բաց հագուստից չպետք է կաշկանդվեն: Երբ այլազգի երգչուհի է կրում բաց հագուստ, հայերը գրում են, որ շատ գեղեցիկ է, երբ հայ երգչուհին է կրում, չի կարող: Ժամանակն է, որ այդ կարծրատիպերը վերանան»:

Հավելենք, որ Սրբուկը հաճախ է իր էջում լուսանկարներով կիսվում: Այս շրջանում նա ստեղծագործական նորություններ չունի: