«Calvin Klein» բրենդը հերթական անգամ թողարկել է «MyCalvins» հավաքածուն, որի գլխավոր աստղերն են դարձել Բելլա Հադիդը և Նաոմի Քեմփբելը։ Նոր ֆոտոսեսիայի հերոսներ են դարձել նաև Բեթ Դիտոն, «Euphoria» սերիալի աստղ Ջեյքոբ Էլորդին, դիջեյ Դիպլոն, Օդելլ Բեքհեմը, երգիչ Իսինը, դերասանուհի Լին Յուն և այլք։
Նոր հավաքածուի գլխավոր նպատակն է եղել մոդելներին առավելագույնս բնական ներկայացնելը, ինպես ասում են՝ առանց ֆիլտրերի։ Ֆոտոսեսիայի ընթացքում բրենդը փորձել է ցույց տալ սեքսուալություն հսկացության տարբեր ասպեկտները ։
«Ընկերությունը կյանքի է կոչում սեքսուալության և´ խաղային, և´ իրական կողմերը։ Այն, որը խրախուսում է ինքնարտահայտումը և շեշտում գաղափարը, որ սեքսուալությունը հոգեվիճակ է»,- ասվում է բրենդի մամուլի հաղորդագրության մեջ։
Եթե Բելլան նախկինում արդեն հայտնվել էր բրենդի տարբեր գովազդներում, ապա 90-ականների սուպերմոդելի համար սա առաջին դեպքն էր։