Ինչպե՞ս է անցել Գարիկ Պապոյանի դստեր ծննդյան օրը․ լուսանկարներ

Փետրվարի 27-ին հումորիստ Գարիկ Պապոյանի և Մարիաննա Վարդանյանի ավագ դուստրը՝ Ամելին, դարձել է 7 տարեկան:
Փոքրիկի ծննդյան առթիվ ծնողները կազմակերպել էին գեղեցիկ խնջույք, որի լուսանկարներով Մարիաննան կիսվել է իր ինստագրամյան էջում։
«Շնորհավոր ծնունդդ, մեծ հրաշքս»,- լուսանկարներին կից գրել է Մարիաննան։
Լուսանկարի մեկնաբանությունները հեղեղվել են ջերմ խոսքերով ու մաղթանքներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Գարիկի և Մարիաննայի ընտանիքում համալրում է սպասվում․ նրանք սպասում են իրենց երրորդ փոքրիկին։