Անիմե սերիալ՝«Տերմինատորի» մոտիվներով

Variety ամսագիրը հայտնում է, որ Netflix վիդեոսթրիմինգային ծառայությունն անակնկալ է պատրաստել անիմեի սիրահարների համար․ շուտով կթողարկվի «Տերմինատորի» մոտիվներով անիմե սերիալ։
«Տերմինատորի» մոտիվներով անիմե-սերիալի գործադիր պրոդյուսերը կդառնա Մեթ Թոմլինը, ով Մեթթ Ռիվզի «Բեթմեն» նոր ֆիլմի սցենարի հեղինակն է։
 Նշվում է, որ նախագիծը գտնվում է վաղ փուլում, ուստի թողարկման ակնկալվող ամսաթիվը և այլ մանրամասներ չեն հրապարակվում: