Ջիգանի կնոջը լուրջ վիրահատություն է սպասվում․ մանրամասներ

32-ամյա Օքսանա Սամոյլովան խոստովանել է, որ իրեն պլաստիկ վիրահատություն է սպասվում:
Բազմազավակ մայրը հավատացրել է, որ այս քայլն անհրաժեշտ միջոց է: Նշենք, որ ռեփերն ու Օսքանան չորս երեխա ունեն: Զույգի ավագ դուստրը ծնվել է 2011-ին, Լեյան`2014-ին, իսկ Մայան` 2017-ին:
Մեկ տարի առաջ ծնվել է երկար սպասված որդին՝ Դավիթը:
Օքսանան խոստովանել է, որ պատռվածքների ռիսկը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր 10 տարին մեկ փոխարինել կրծքի իմպլանտները: Շատ շուտով Օքսանան կենթարկվի հենց նման վիրաբուժական միջամտության:

Ավելի վաղ Օքսանան ինստագրամյան հետևորդների հետ զրույցում բացահայտել է իր գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը․ նա պատմել է, որ իր ամենօրյա սննդակարգը պարունակում է 3500 կալորիա: Նա հատկապես շեշտը դնում է ածխաջրերի վրա՝ մարմնամարզության ընթացքում քաշը պահպանելու համար: Երբեմն Սամոյլովան իրեն թույլ է տալիս «արգելված քաղցրավենիքներ» ուտել: «Ես փորձում եմ դրանք ուտել, քանի որ ճարպի կարիք ունեմ. մի փոքր, որպեսզի մաշկիս որակը չտուժի: Հիմա իմ քաշը 61 կիլոգրամ է: Սա 5-6 կիլոգրամով ավելին է, քան իմ սովորական քաշը», – ինստագրամյան հարց-պատասխանների ժամանակ ասել է Օքսանան ու շեշտել է, որ չի սիրում չափազանց նիհար լինել: