Միլա Յովովիչը հանդես կգա ֆենթեզի ժանրի նոր ֆիլմում

Միլա Յովովիչը հանդես կգա Ջորջ Մարտինի ֆենթեզի պատմվածքի էկրանավորման գլխավոր դերում։
Ֆիլմի սցենարի հիմքում Մելանժ թագուհու պատմությունն է, ով իր տեսքը փոխելու համար կապվում է կախարդի՝ Մոխրագույն Էլիսի հետ, ում դերն էլ ֆիլմում բաժին է հասել Յովովիչին։
Ֆիլմում հանդես կգա նաև «Գալակտիկայի պահապաններ» ֆիլմի աստղերից Դեյվ Բատիստան, ով կկատարի թափառաշրջիկ Բոյսի կերպարը։
Հերոսները կընդհարվեն դևերի ու մարդկանց հետ, կհասկանան բարու և չարի, պարտքի և ամբիցիաների, սիրո և կորստի բնությունը։
«Կորած հողերում» ֆիլմը կդառնա Յովովիչի և նրա ամուսնու՝ Անդերսոնի 9-րդ համատեղ նախագիծը։
Վերջին ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի վերջին։