Երկրպագուները քննարկում են Դեմի Մուրի նոր լուսանկարը

Դեմի Մուրը հրապարակել է հերթական լուսանկարը, իսկ երկրպագուներն անմիջապես սկսել են ուսումնասիրել նրա դեմքը:
Նրա ինստագրամյան հետևորդների կարծիքով՝ աստղն իսկապես անհաջող պլաստիկ վիրահատության է դիմել, և դրա պատճառով այժմ չի կարողանում հանդես գալ իր լուսանկարներում առանց հատուկ ֆոտոշոփի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեմի Մուրը հայտնվել էր Fendi-ի վերջին ցուցադրությանը և երկրպագուներին ցնցել իր արտաքինով։ Մուրը շոուի կադրերը հրապարակել էր Instagram-ում։

Ինչպես հաղորդում է CNN-ը, միջոցառումը կայացել է հունվարի 27-ին Փարիզում, Նորաձևության շաբաթվա ընթացքում:
58-ամյա Մուրը բացել է իտալական «Fendi» ապրանքանիշի ցուցադրությունը և ներկայացել սև ատլասե կոստյումով։ Հանդիսատեսի ուշադրությունը գրավել է ոչ թե դերասանուհու նոր կերպարը, այլ նրա դեմքը։
Ցուցադրության կադրերը տարածվել են սոցցանցերում, և օգտատերերը դժվարությամբ են ճանաչել դերասանուհուն։ Ոմանք ենթադրել են, որ Մուրը դիմել է պլաստիկ վիրահատության, որպեսզի փոխի այտոսկրերի, շրթունքների և քթի ձևը, բայց դա անհաջող է արել. բերանի անկյուններն իջել են, այտոսկրերը` բարձրացել:
«Մի՞թե Դեմի Մուրն է։ Անճանաչելի է դարձել»,- գրել են ոմանք։ «Ի՞նչ է արել իր դեմքի հետ»,-հարցրել են մյուսները։

Կարծիք է հայտնել նաև պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Վդովինը` նշելով, որ Մուրը ցանկացել է երիտասարդանալ, բայց չափն անցել է։ Նրա խոսքով` բավականին տարօրինակ այտոսկրերի առաջացման է հանգեցրել էնդոսկոպիկ լիֆտինգը, իսկ ստորին շրթունքը կարել են «ճայի թևի» ձևով: Փորձագետը ենթադրել է, որ դերասանուհին փորձել է ազատվել կախ ընկած այտերից, ինչը նրա մոտ ավելի հստակ են ուրվագծվել տարիքի պատճառով։