Լյուբով Ուսպենսկայան դիմել է նոր պլաստիկ վիրահատության․ լուսանկարներ

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, ով վերջերս նշել է իր ծննդյան 67-ամյակը, լրագրողների մոտ պարծեցել է իր նոր բարեմասնություններով:
Հանրության ուշադրությունից չեն վրիպել շանսոնի թագուհու փարթամ բարեմասնությունները։ «Ты не поверишь!» հաղորդման թղթակիցները Ուսպենսկայայից հետաքրքրվել են՝ ինչով է պայմանավորված նման կերպարանափոխությունը։
«Փչել է պլաստիկ վիրաբույժը», – հեգնական պատասխանել է արտիստւոհին։

Հիշեցնենք, որ աստղի ծննդյան օրը շնորհավորելու էին եկել հայտնի ընկերները, այդ թվում ՝ Նատալյա Իոնովան, Նիկոլայ Բասկովը, Անիտա Ցոյը, Նելլի Կոբզոնը, Անաստասիա Շուբսկայան ՝ իր հոր Կիրիլի և ավագ քույրերի հետ, և շատ ուրիշները:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես չէր կարող բաց թողնել այս տոնը: Նա երեկույթին ներկայացել էր միայնակ, քանի որ կինը ՝ Տատյանա Նավկան, այժմ հանգստանում է Ալթայում:
Այնուամենայնիվ, հոբելյարը, ինչպես նաև աստղային հյուրերը, ակնհայտորեն, թույլ չէին տվել, որ Դմիտրին ձանձրանա: