«Թոմ Քրուզը» պատմել է Գորբաչովի հետ հանդիպման մասին և աճպարարություն ցուցադրել TikTok-ում

TikTok հավելվածում մեծ տարածում է ձեռք բերում էջերից մեկը, որի հեղինակը տեսանյութեր է հրապարակում կեղծ հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի մասնակցությամբ՝ մոնտաժի համար կիրառելով deepfake տեխնոլոգիան:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, տեսանյութերում տղամարդը կրկնօրինակում է դերասանի շարժումներն ու դեմքի արտահայտությունը, այնուհետև հատուկ նեյրոցանցի միջոցով նրա դեմքը տեղադրում է իր դեմքի վրա:

«Կեղծ Թոմ Քրուզն» արդեն երեք տեսանյութ է հրապարակել, որոնցից մեկում գոլֆ է խաղում, մյուսում աճպարարություն է անում մետաղադրամի օգնությամբ, իսկ երրորդում պատմում է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ:

Մոտ մեկ շաբաթում հաշիվն ավելի քան 300 000 հետևորդ է ձեռք բերել, իսկ տեսանյութերն, ընդհանուր առմամբ, ավելի քան 10 մլն դիտում են գրանցել: Օգտատերերից շատերը հիացել են կրկնօրինակման որակով, իսկ որոշներն անգամ չեն հասկացել, որ դա 58-ամյա դերասանի էջը չէ:

@deeptomcruise

I love magic!

♬ original sound – Tom
@deeptomcruise

♬ original sound – Tom