Սննդամթերքի լավագույն տեսակները բշտիկներից ազատվելու և առողջ մաշկ ձեռք բերելու համար

Առողջ, մաքուր ու փայլուն մաշկ ունենալու համար շատերը տարատեսակ կոսմետիկ միջոցներ են կիրառում, սակայն կան շատ արդյունավետ բնական միջոցներ որոնք նույնպես կօգնեն հասնել հիանալի արդյունքի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 մթերք, բշտիկներից ազատվելու և առողջ մաշկ ձեռք բերելու համար:

Դդմի սերմեր

Այս սերմերը պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, որն օգնում է կարգավորել մաշկային ճարպի արտազատման գործընթացը: Մասնագետները խորհուրդ են տալիս այս մթերքն օգտագործել սննդի ընդունման հիմնական ժամերի միջև:

Մուգ շոկոլադ

Այս մթերքը նույնպես համարվում է ցինկի հարուստ աղբյուր, իսկ այս տարրի պակասը հանգեցնում մաշկային տարբեր խնդիրների առաջացման:

Վարսակ

Այս պարզ ու հասանելի միջոցը հարուստ է մագնեզիումով և շատ օգտակար է մաշկի համար: Սակայն խոսքը միայն եփված վարսակի շիլայի մասին է, ուստի արագ պատրաստման մթերքից հարկավոր է խուսափել:

Բրոկոլի

Առանց բշտիկների, առողջ ու մաքուր մաշկ ունենալու համար հարկավոր է անպայման սննդակարգում բրոկոլի ներառել: Այս բանջարեղենը պարունակում է А, В և К վիտամիններ, ինչի շնորհիվ պաշտպանում է մաշկը բորբոքումներից:

Չամիչ

Այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որի բավարար քանակությունը շատ կարևոր է առողջ մաշկ ունենալու համար:

Շագանակագույն բրինձ

Բրնձի այս տեսակը հիանալի կլանող միջոց է, որը հավաքում ու դուրս է բերում բոլոր վնասակար նյութերը, որոնք կարող են հանգեցնել բորբոքման:

Կեֆիր

Այս կաթնաթթվային ըմպելիքը պարունակում է աղիների միկրոբիոմը բարելավող պրոբիոտիկներ, ինչը դրական ազդեցություն է ունենում իմունային համակարգի և մաշկի վրա:

Պոլիչհագեցած ճարպաթթուներ պարունակող մթերք

Պոլիչհագեցած ճարպաթթուների հարուստ աղբյուր են կտավատի յուղը, յուղոտ ձկնատեսակները, ավոկադոն և այլն: Նման մթերքի գործածությունը նվազեցնում է բշտիկների ու բորբոքումների զարգացման հավանականությունը: Այս ճարպաթթուներն ունենում են հակաբորբոքային ազդեցություն և օրգանիզմի բոլոր բջիջների մեմբրանների մասն են կազմում: Սա է պատճառը, որ մաշկային խնդիրների բուժման համար մաշկաբանները հաճախ հիվանդներին օմեգա-3, օմեգա-6 և օմեգա-9 ճարպաթթուներ են նշանակում: