Երեկ Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» 78-րդ մրցանակաբաշխությունը: Այս տարվա միջոցառումը հատկապես ողջունվել է, քանի որ անցյալ տարի կորոնավիրուսային համաճարակի պատճառով չեղյալ էին հայտարարվել մի շարք խոշոր իրադարձություններ:
Այնուամենայնիվ, COVID-19-ը որոշակի փոփոխություններ մտցրեց արարողության ձևաչափի մեջ: Նախ, այն հետաձգվեց գրեթե երկու ամսով: Եվ երկրորդ՝ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ առանց հանդիսատեսի: «Ոսկե գլոբուս»-ի հաղորդավարներն էին Թինա Ֆեյը և Էմի Փոլերը: Առաջինը կապ էր հաստատել Նյու Յորքից, իսկ Փոլերը՝ Լոս Անջելեսից:
Ոչ բոլոր հավակնորդներն ու հյուրերն էին եկել մրցանակաբաշխությանը, շատերը մնացել էին տանը և տեսակապի միջոցով հետևել արարողության ընթացքին: Բայց, չնայած դրան, նույնիսկ տանը նրանք պայծառ ու հանդիսավոր կերպով են եղել հագնված:
Իսկ թե արարողության համար ինչ կերպարներ են ընտրել Սալմա Հայեքը, Ռենե Զելվեգերը, Քեթրին Զետա-Ջոնսը և այլ հայտնիներ, տեսեք մեր առանձնացրած լուսանկարներում: