Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Ա. Պ. Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» վոդևիլների հիման վրա նկարահանված հեռուստաներկայացումը:
Հեռուստաներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի երիտասարդ դերասաններ Արման Սաքանյանը, Մարիամ Ղևոնդյանը, Վահրամ Խառատյանը, Տաթև Պետրոսյանը, Թաթուլ Բոստանչյանը և Էդգար Բարսեղյանը։ Ռեժիսորն է Արեն Օսիպյանը։ Բեմադրող օպերատորըն Արսեն Շահնազարյանն է, երկրորդ օպերատորը՝ Արամ Սիրականյանը։
Նկարահանումները կատարվել են կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ ժամանակներում. հեռուստաներկայացումը պատրաստ պետք է լիներ սեպտեմբերին, բայց Արցախյան 44-օրյա պատերազմը դադարեցրել է ամեն ինչ, այդ թվում՝ այս ներկայացումը։ Սա նոր ձևաչափ է: Այս անգամ հանդիսատեսը գալու է թատրոն և դերասաններին տեսնելու է ոչ թե բեմի վրա, ինչպես սովորաբար, այլ էկրանին։