Հրապարակվել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի թրելյերը

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր նոր՝ «Իշխանություն» ֆիլմի թրելյերը։ Տեսաշարին զուգահեռ հնչում է դըմբ-դըմբ-հու մոտիվը։

Ֆիլմում նկարահանվել են Սերգեյ Շակուրովը, Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Ռոզի Ավետիսովան, Անի Ղազարյանը, Մարջան Ավետիսյանը, Լևս Դավթյանը, Ժաննա Վելիցյանը և այլք։

«Այս վերնագրով ֆիլմը հնարավոր չէ չքաղականացնել:

Մեկը կսիրի ֆիլմը, մյուսը ոչ, բայց շատերս այնտեղ կգտնենք մեզ, և 1 ժամ 36 րոպեում կապրենք մեր ապրած վերջին 3 տարին` հեղափոխությունից մինչեւ կռիվ», – հրապարակմանը կից գրել է ռեժիսորը: