Դիմահարդար, բլոգեր Գոհար Ավետիսյանը Ինստագրամի էջում կիսվել է իր ֆոտոշարքի նոր լուսանկարներով։ Ֆոտոշարքն իրականացվել է Դուբայում։
«Զգալ արևելքի շունչը»,- լուսանկարներին կից գրել է հայ բյութի-բլոգերը։
Օրեր առաջ Գոհարն այնտեղից այլ լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել և գրել, որ ժամանակ առաջ ինքն իրեն խոստացել էր վերադառնալ Դուբայ գեղեցիկ մարմնով։
Հավելենք, որ ամիսներ առաջ Գոհարը դիմել է պլաստիկ վիրահատությունների` ազատվելով ավելորդ քաշից։