«Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի շատ յուրահատուկ էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ արարողությունը տեղի է ունեցել առցանց, իսկ կարմիր գորգը դարձել է վիրտուալի․ մրցանակաբաշխությունը իրենց շքեղ զգեստներով ու յուրահատուկ կերպարներով անմոռանալի են դարձրել մի շարք հայտնիներ։
Այս տարի դասական սևը փոխարինվել է փիրուզագույնով, կարմիրով և մուգ վարդագույնով: Իսկ աստղերի գլխավոր ոգեշնչումը Dior- ի, Valentino- ի և Chanel- ի կուտյուրային ցուցադրություններն էին:
Անյա Թեյլոր-Ջոյի զգեստը (նա կատարել է Բեթ Հարմոնի դերը «Թագուհու քայլը» ֆիլմում) հեշտությամբ կարող ենք համարել մրցանակաբաշխության ամենանուրբն ու գեղեցիկը:
«Ոսկե գլոբուս»-ի համար դերասանուհին ընտրել է Dior-ի զմրուխտագույն զգեստը: Իսկ ոճաբան Լոու Ռոշը (ով, ի դեպ աշխատում է նաև Զենդայայի հետ), դերասանուհու տեսքը լրացրել է Tiffany & Co. կախազարդով և ականջօղերով: Արդյունքում ՝ Անյա Թեյլոր-Ջոյը խենթացրել է հազարավոր հեռուստադիտողների:
Посмотреть эту публикацию в Instagram
Մրցանակաբաշխության ընթացքում Prada-ի լուքերով էին ներկայացել բազմաթիվ հայտնիներ: Լավագույններից մեկը ՝ դերասանուհի Ջուլիա Գարների կերպարն էր: Նա վիրտուալ կարմիր գորգի վրա հայտնվեց խորը դեկոլտեով՝ այն լրացնելով խոշոր ապարանջաններով:
Ի դեպ, նրա կերպարի համար պատասխանատու էր ոճաբան Էլիզաբեթ Սալցմանը: Արդյունքն ակնհայտ է:

Արարողությունը դեռ չսկսած, ակնհայտ էր, որ մենք անպայման հիշելու ենք Էմմա Քորինի և Ջոշ Օ’Քոնորի լուքերը: Նախ, քանի որ նրանք դարձել են տարվա գրեթե ամենաքննարկվող դերասանները, ու նաև «Թագ» սերիալին մեծ հաջողություն էր կանխատեսվում «Ոսկե գլոբուս»-ում (արդյունքում ՝ 4 անվանակարգերում հաղթանակ):
Անհրաժեշտ էր այս մրցանակաբաշխությանը անմոռանալի տեսքով ներկայանալ, ինչը նրանց մոտ ստացվեց: Էմմա Քորինի զգետսն ամենագեղեցիկներից մեկն էր։

Gucci-ի փիրուզագույն զգեստով Էլ Ֆենինգ, պարզապես, փայլում էր:
Ընտրության հարցում դերասանուհուն օգնել է նրա ընկերը, հայտնի ոճաբան Սամանթա Մակմիլենը:
Կերպարը ստացվել է նուրբ, ազատ և ռոմանտիկ:

Prada-ի ևս մեկ հաջող լուքով է ներկայացել Սառա Պոլսոնը։
