Առաջին կինն աշխարհում, ով փորձել է այս սանրվածքը, Կլեոպատրան էր: Միգուցե դա՞ է պատճառը, որ կառեն համարվում է ուժեղ, գործնական, իշխող կանանց սանրվածք:
20-րդ դարում,սակայն, կառեն հատուկ էր միայն տղամարդկանց. հիշեք Նիկոլայ Գոգոլի դիմանկարները:
Բայց երբ անցած դարի 20-ականներին կանայք հավասարվեցին տղամարդկանց, ձեռք բերելով աշխատելու, ազատ և անկախ լինելու իրավունք, գեղեցիկ սեռը սկսեց փորձել տարբեր սանրվածքներ ու հենց այդ ժամանակ էլ մեծ տարածում գտավ կառեն:
Կոկո Շանելի առաջին հավաքածուի ցուցադրության ժամանակ նրա բոլոր մոդելները կառե սանրվածքով էին, ինչից հետո ֆրանսուհիների մեծ մասը սկսեց հետևել այդ տենդենցին:
Կառեն չի հաղորդում լրացուցիչ գեղեցկություն, այն պարզապես ընդգծում է ձեր նրբագեղությունն ու շարմը: Այս սանրվածքը բոլորին չի համապատասխանում: Կառեն պահանջում է անդադար խնամք ու հետևողականություն:
Կոկո Շանելն այս սանրվածքի մաիս ն ասել է՝ այն կարող են կրել բացառապես էլեգանտ կանայք: