Զեմֆիրային մեղադրել են պլագիատի մեջ

Երաժիշտ Լեո Լուգանսկին մեղադրել է ռոք երգչուհի Զեմֆիրային նոր՝ «Բորդերլայն» ալբոմի շապիկի պլագիատի մեջ։
Զեմֆիրան և «Բորդերլայնի» շապիկի դիզայներ Դեմնա Գվասալիան դեռևս չեն արձագանքել մեղադրանքներին:
Լեո Լուգանսկին «ВКонтакте»-ի իր էջում հայտարարել է, որ նմանատիպ կազմ ուներ իր սինգլը, որը նա թողարկել էր դեռ 2019 թվականին:
Նա կսիվել է երկու շապիկներից բաղկացած կոլաժով և կից գրառում կատարել․ «Գովազդային դադար»։
Հիշեցնենք, որ 8 տարվա ընդմիջումից հետո Զեմֆիրայի ալբոմը թողարկվել է փետրվարի 26-ի գիշերը։