99-ամյա արքայազն Ֆիլիպը տեղափոխվել է այլ հիվանդանոց (լուսանկարներ, տեսանյութ)

Էդինբուրգի դուքս 99–ամյա արքայազն Ֆիլիպը «Քինգ Էդուարդ VII» հիվանդանոցում երկու շաբաթ մնալուց հետո այսօր շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Լոնդոնի «Սուրբ Բարդուղիմեոս» հիվանդանոց՝ «սրտի ստուգման համար», հայտնում է Daily Mail–ը:

Այսօր Բուկինգհեմյան պալատից տեղեկացրել են, որ Էդինբուրգի դուքսը տեղափոխվել է «Սուրբ Բարդուղիմեոս»հիվանդանոց, որտեղ բժիշկները կշարունակեն բուժել նրան վարակի դեմ, ինչպես նաև սրտի նախկին հիվանդության հետազոտություն կիրականացնեն: Արքայազնի վիճակը բարելավվում է, սակայն ակնկալվում է, որ նա հիվանդանոցում կմնա առնվազն մինչև շաբաթվա վերջ: Նշվում է, որ թե՛ արքայազնը, թե՛ թագուհին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, և արքայազնի հիվանդությունը կապ չունի համավարակի հետ։

2011 թվականին արքայազնը սրտանոթային խնդիրներ է ունեցել և բուժումն անցել է «Սուրբ Բարդուղիմեոս» հիվանդանոցում։