Մահացել է Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը

Երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու  այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Սոսի Խանիկյանն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Բոշյանն աշխատոմ է Երևանում հայտնի «Ռիո Մոլ»-ում՝ որպես տնօրեն, իսկ մահացած Սոսի Խանիկյանը աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։

Նշենք նաև, որ Սոսի Խանիկյանը Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի հեղինակն է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: