Իլոն Մասկը կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը․ որքա՞ն է կազմում նրա կարողությունը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը, որը ղեկավարում է Tesla մեքենաշինական և SpaceX տիեզերական ընկերությունները, գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկն՝ ըստ Hurun գործարար պարբերականի, որը Forbes-ի չինական տարբերակն է:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով չինական պարբերականին, Մասկի կարողությունը վերջին մեկ տարում ավելացել է 151 մլրդ դոլարով և հասել 197 մլրդ դոլարի: Ձեռնարկատերը հիմնական եկամուտը ստացել է Tesla ընկերությունից, որտեղ նրան է պատկանում բաժնետոմսերի 21 տոկոսը:

Համաշխարհային վարկանշային աղյուսակի առաջատար եռյակում ընդգրկվել են նաև Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը և Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն: Նրանց կարողությունները գնահատվում են 189 մլրդ և 144 մլրդ դոլար՝ համապատասխանաբար: