62-ամյա Ալեք Բոլդուինը 7-րդ անգամ է հայր դարձել (լուսանկարներ)

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը 62 տարեկանում 7-րդ անգամ հայր է դարձել։ Երեխայի ծննդյան մասին Ինստագրամում հայտնել է նրա 37-ամյա կինը՝ Հիլարիան։

Բոլդուինի կինը հրապարակել է 6 երեխաների, այդ թվում՝ նորածնի լուսանկարը։

Նշենք, որ դերասանն ու յոգայի մարզիչ Հիլարիան ամուսնացել են 2012 թվականին։ Զույգի ավագ դուստրը 7 տարեկան է, իսկ կրտսեր որդին ծնվել էր 6 ամիս առաջ։ Ալեք Բոլդուինը նախորդ ամուսնությունից ունի նաև 24-ամյա դուստր։

Ամուսիններն առայժմ չեն մեկնաբանել երեխայի ծնունդը։
Սոցցանցերում ենթադրում են, որ զույգը երեխային ունեցել է փոխնակ մոր օգնությամբ։