YouTube-ը գործարկել է նոր ծառայություն, որը Tiktok-ի համարժեքն է

YouTube տեսահոսթինգային ծառայությունը գործարկել է իր նոր ծառայությունը՝ Shorts-ը, որը Tiktok չինական սոցիալական ցանցի համարժեքն է: Այն հարթակ է կարճ տեսահոլովակների համար, գրում է GSMArena-ն:
Shorts ծառայությունը բնույթով շատ նման է TikTok հավելվածին, որի ընթացքում երաժշտության ներքո կարճ տեսանյութ է նկարահանվում ինքնանկարի ձևաչափով:
Ի տարբերություն Youtube-յան տեսանյութերի՝ Shorts-ում տեսանյութ վերբեռնելու համար հարկավոր է, որ այն լինի մեկ րոպեից էլ պակաս տևողությամբ:
Գործառույթը բետա-թեստավորման փուլում է, բայց արդեն իսկ սկսել է տարածվել ամերիկացի օգտատերերի շրջանում: